Էդուարդ Ալֆրեդ Մարտել
Էդուարդ Ալֆրեդ Մարտել ֆր.՝ Édouard-Alfred Martel | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1859[1][2][3][…] Պոնտուազ, Սենա և Ուազա[4] |
Մահացել է | հունիսի 3, 1938[1][3][5][…] (78 տարեկան) Montbrison, Լուար կամ Saint-Thomas-la-Garde |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Փարիզի 9-րդ շրջան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | քարանձավագետ, փաստաբան և երկրաբան |
Գործունեության ոլորտ | speleology?[6] |
Պաշտոն(ներ) | գլխավոր խմբագիր, նախագահ, փոխնախագահ և փոխնախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիայի աշխարհագրական ընկերություն[7], Q3488667?[7], Conseil supérieur d'hygiène publique de France? և Société pour la protection des paysages et de l'esthétique de la France? |
Ալմա մատեր | Կոնդորսե լիցեյ |
Գիտական աստիճան | licence? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[8][6] |
Պարգևներ | |
Édouard-Alfred Martel Վիքիպահեստում |
Էդուարդ Ալֆրեդ Մարտել Édouard-Alfred Martel, հուլիսի 1, 1859[1][2][3][…], Պոնտուազ, Սենա և Ուազա[4] - հունիսի 3, 1938[1][3][5][…], Montbrison, Լուար և Saint-Thomas-la-Garde), ֆրանսիացի գիտնական, աշխարհագետ, քարտեզագիր, քարանձավագիտության հիմնադիրը։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտելը ծնվել է իրավաբանների ընտանիքում։ Սովորել է Փարիզի Կոնդորսե վարժարանում։ Մանկուց հետաքրքրվում էր աշխարհագրությամբ և բնական գիտություններով։ 1877 թվականին հաղթում է Concours général ազգային մրցաշարում։ Մեծ հափշտակությամբ էր ընթերցում Ժյուլ Վեռնի գրքերը։
Առաջին անգամ քարանձավում (Grottes de Gargas) լինում է 1866 թվականին, երբ ծնողների հետ հանգստանում էր Պիրենեյներում։ Հետագա ճանապարհորդությունների ժամանակ այցելում է Գերմանիա, Ավստրիա, Իտալիա։ 1886 թվականին՝ բանակում ծառայությունն ավարտելուց և փաստաբանի դիպլոմ ստանալուց հետո, սկսում է աշխատել Սենի դեպարտամենտի Կոմերցիոն դատարանում։ Իր ամբողջ ազատ ժամանակը Մարտելն անց է կացնում Ֆրանսիայով ճանապարհորդելով։
1884 թվականին Մարտելը հայտնաբերում է հսկայական Bramabiau անդունդը, որի հատակին՝ ժայռի միջից, գետ էր հոսում, իսկ 1888 թվականին նա մի քանի ուղեկիցների հետ իրականացնում է 440 մ երկարությամբ և 90 մ խորությամբ անդունդի միջով անցումը՝ ջրի կլանման և Bramabiau անդունդի հատակում հայտնվելու տեղում։ Այդ պատմական անցումը կարելի է համարել քարանձավագիտության ծնունդը[9][10]։
1889 թվականին Մարտելը հրապարակում է իր դիտարկումների հավաքածուն (Les Cévennes), որտեղ նկարագրում է Սևեննա լեռնաշղթայի գեղեցիկ բնությունը։ Նաև հետազոտում է Gouffre de Padirac քարանձավը, որն իրենից ներկայացնում է խոշոր անդունդ՝ 100 մ խորությամբ, Ռոկամադուրի հարևանությամբ։ Անդունդի հատակում Մարտելն ու իր զարմիկը հայտնաբերում են ստորգետնյա գետ, որը հատում են նավակներով և հետազոտում ևս 2 կմ երկարությամբ ձգվող նոր սրահներ։
1890 թվականի հուլիսին Մարտելն ամուսնանում է Ալին դե Լոնեի հետ՝ երկրաբանության պրոֆեսոր Լուի դե Լոնեի քրոջ, որը հետո դառնում է գիտությունների Ակադեմիայի անդամ։ Լուի դե Լոնեի հետ ծանոթությունը օգնում է Մարտելին հրապարակելու իր աշխատությունները La Nature ամսագրում, ի միջիայլոց, նրանք երկուսն էլ հետագայում հաջորդաբար աշխատելու են որպես այդ ամսագրի գլխավոր խմբագիր։
1984 թվականին լույս է տեսնում Les Abîmes (Անդունդ) գիրքը, որտեղ Մարտելը նկարագրում է ստորգետնյա աշխարհի բոլոր հրաշալիքները, այն աշխարհի, որը նա հայտնաբերել էր 6 արշավախմբերի ընթացքում՝ 1888–1893 թվականներին։ Գրքում նա ուղղակի նկարագրում է իր ձեռքբերումները, սակայն դնում է նաև նոր գիտության հիմնաքարը՝ քարանձավների բազմակողմանի հետազոտությունների, որն իր մեջ ներառում է ջրաբանությունը, երկրաբանությունը, միներալոգիան, օդերևույթաբանությունը, տեղագրությունը։ Նոր ոլորտի համար Մարտելը օգտագործում է քարանձավագիտություն անվանումը, որը առաջարկվել էր Է․ Ռիվյերի[10] կողմից՝ 1890 թվականին, սակայն համընդհանուր ճանաչման էր հասել ֆրանսիական գիտական հետազոտությունների աջակցության XII Կոնգրեսում Մարտելի ելույթից հետո։
1895 թվականին արշավախմբեր են կազմակերպվում դեպի Իռլանդիա և Անգլիա։ Մարտելն առաջինն է իջնում Gaping Gil քարանձավի ջրասույզ եղած 105–մետրանոց մեռյալ ջրհորը Յորքշիրում։ Նույն տարում Մարտելը հիմնում է Société de Spéléologie միջազգային կազմակերպությունը, միևնույն ժամանակ սկսում է առաջին քարանձավագիտության ամսագրի լույս ընծայումը։
1896 թվականին ավստրիական էրցհերցոգ Լյուդվիգ Սալվատորի հրավերով, որը թագավոր Ֆրանց–Իոսիֆի զարմիկն էր, Մարտելն այցելում է Բալեարյան կղզիներ։ Մայորկա կղզում նրան հաջողվում է բացահայտել աշխարհի խոշորագույն ստորգետնյա լիճը, որը հետագայում կոչվում է Մարտելի լիճ, Դրակ քարանձավում[11]։ Լիճն ունի 1150 մ երկարություն և 30 մ լայնություն։
Մարտելն ակտիվորեն ուսումնասիրում է քարանձավները՝ կենտրոնանալով հիմնականում կարստային զանգվծների վրա( Causses)։ Նրա ուսումնասիրությունների մյուս շրջաններն են՝ Սավոյան, Յուրան, Պրովանսը, Պիրենեյները։ Բացի դրանից, նա ճանապարհորդում է Եվրոպայով, մասնավորապես, հետազոտում է ստորգետնյա խոշորագույն գետերի՝ 90 կմ երկարությամբ ձգվող Տրեբիշնիցիի քարանձավները՝ Խորվաթիայում,Չերնոգորիայում, Բոսնիա և Հերցոգովինայում։
1899 թվականին Մարտելը վերջնականապես թողնում է իր մասնագիտական գործունեությունը՝ իրավաբանությունը, և իրեն ամբողջովին նվիրում է հետազոտություններին։ 1905 թվականին նա ուսումնասիրում է Grand Canyon du Verdon կարստային կանյոնը Ալպերում՝ Վերդոն գետի վրա, իսկ 1906 թվականին ուսումնասիրում է Gorges de Kakouetta կանյոնը՝ Պիրենեյներում։
1905 թվականից մինչև 1909 թվականը Մարտելն աշխատում է հիմնականում La Nature ամսագրի գլխավոր խմբագիր։ Հետո ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհագրական ընկերությունում՝ դառնալով նրա նախագահը։
1912 թվականին եռօրյա այցով լինում է Կենտուկի նահանգի Մամոնտի քարանձավում։ Նա գուշակում է ստորգետնյա գետի առկայությունը, որը կապում էր Մամոնտի քարանձավը Ֆլինտ–Ռիջ քարանձավին։ Այդ գետն իրականում բացահայտվել է մի քանի տասնամյակ անց և երկու հսկայական քարանձավներ միավորվել են՝ դառնալով աշխարհի ամենաերկար քարանձավը։
Սարքավորումները քարանձավներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտելն առաջիններից մեկն էր, ով սկսեց հետազոտությունների համար օգտագործել հատուկ սարքավորումներ։ Դրանք պարաններ էին, աստիճաններ, ձողեր, ռետինե նավակներ, կատուներ, սառցահատիչներ, հանքափորների լապտերներ, կողմնացույց, բարոմետր, լուսանկարչական սարքեր և նույնիսկ հեռախոսներ։ Նա հրապարակում էր մեթոդական ձեռնարկներ, հատուկ առաջարկություններ քարանձավների տեղանկարահանման համար (1892), ջրի և օդի ջերմաչափման (1894), լուսանկարահանման (1905), օդերևութաբանական չափումների (1908), ֆլյուորեսցեինով ջրի հոսքի գունավորման փորձով (1913, 1922)։
Ստորգետնյա ջրերի պահպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտելն իր աշխատանքներում ցույց է տալիս, որ անասունների դիակները կարստային հանգույցներում թաղելը կարող է ջրի մեջ վտանգավոր բակտերիաների առաջացման պատճառ հանդիսանալ՝ մի քանի կիլոմետր շառավղով տեղաբաշխված աղբյուրների ջրերն աղտոտելով։ 1902 թվականին դրա հիման վրա օրենք է ընդունվում, որով արգելվում էր անասուններին թաղել քարանձավներում։
Մարտելը Կովկասում
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականին ռուսական կառավարության հրավերով Մարտելն այցելում է Սև ծովի ափամերձ գոտի՝ Ղրիմ և Կովկաս։ Սոչիում Մարտելը զբաղվում է քաղաքի ջրամատակարարման խնդիրներով։ Սեպտեմբերի 28 (15)–ին բացահայտում է Ախշտիրյան քարանձավը։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիտությունների Ակադեմիայի Գրան-պրի ֆիզիկայի բնագավառում, 1907 թվական։
- Պատվո Լեգեոնի շքանշանի սպա, 1909 թվական։
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր, 1927 թվական։
Հիշատակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտելի անունով են կոչվել աշխարհի բազմաթիվ քարանձավներ, օրինակ՝ Gouffre Martel–ը՝ Ֆրանսիայում, Ղրիմում՝ Մարտելի քարանձավը, Կովկասում նույնպես կա Մարտելի քարանձավ, ինչպես նաև հսկայական թվով սրահներ քարանձավներում, որոնցից է նաև Մարտելի Պատկերասրահը՝ Մամոնտի քարանձավում, ԱՄՆ–ում։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտելը բազմաթիվ գրքերի հեղինակ է, իսկ նրա հրատարակությունների թիվն անցնում է 1000–ը։ Հիմնական աշխատություններն են՝
Գրքեր[12]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Les Cévennes, Paris: Delagrave, 1890, 400 с. (12 հրատարակություններ)
- Les Abîmes, Paris: Delagrave, 1894, ISBN 2-7348-0533-2, 580 с. (10 հրատարակություններ)
- Le massif de la Bernina (in collaboration with Lorria, A.), Zürich: Orell, 1895, 200 с.
- Irlande et cavernes anglaises, Paris: Delagrave, 1897, 400 с.
- Le Trayas et L'Estérel, Paris: Delagrave, 1899, 80 с.
- La Spéléologie, Paris: Carre et Naud, 1900, 125 с.
- Le gouffre et la rivière souterraine de Padirac, Paris: Delagrave, 1901, 180 с.
- La Photographie souterraine, Paris: Gauthier-Villars, 1903, 70 с.
- La spéléologie aux XXe siècle, Paris: Hermann, 1905, 810 с.
- Le sol et l'eau – Traité d'hygiène (in collaboration with de Launay, Ogier and Bonjean), Paris: Baillere, 1906, 486 с.
- L'évolution souterraine, Paris: Flammarion, 1908, 388 с.
- La Côte d'azur russe: Riviera du Caucase, Paris: Delagrave, 1909, 423 с.
- Les cavernes et les rivières souterraines de la Belgique (Van den Broeck, E, Martel, E.-A. and Rahir, Ed.), Bruxelles: Lamertin, 1910, (2 vol.) 1800 с.
- Explications sur Mammoth Cave, 1914
- Nouveau Traité des eaux souterraines, Paris: Doin, 1921, 840 с.
- Les causses et gorges du Tarn, Millau: Artieres et Maury, 1926, 512 с.
- L'Aven Armand, Millau: Artieres et Maury, 1927, 48 с.
- La France ignorée (2 vol.), Paris: Delagrave, 1928–1930, 600 с.
- Les Grands Causses (Les Causses majeurs), Millau: Artières et Maury, 1936, 510 с.
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Le Cañon du Tarn», Annuaire du Club Alpin Français, 1883
- «Le Causse Noir et Montpellier-le-Vieux», Annuaire du Club Alpin Français, 1884
- «Sous Terre (8e campagne) Marble Arch, Irlande et Gaping Ghyll, Angleterre», Annuaire du Club Alpin Français, 22: 1–39, 1885
- «Sous Terre», Annuaire du Club Alpin Français, 1888
- «Sur la température des cavernes», Comptes rendus de l'Académie des sciences, 118: 615–617, 1894
- «Sur le gouffre de Gaping-Ghyll (Angleterre)», Comptes rendus de l'Académie des sciences, 122: 51–53, 1896
- «Sur quelques anomalies de la température des sources», Comptes rendus de l'Académie des sciences, 122: 97–99, 1896
- «Sur des observations d'hiver dans les cavernes des Causses (Padirac, etc.)», Comptes rendus de l'Académie des sciences, 122: 903–905, 1896
- «Sur les siphons des sources et des rivières souterraines», Comptes rendus de l'Académie des sciences, 122: 1147–1150, 1896
- «Sur la Cueva del Drach (Grotte du Dragon) dans l'île Majorque», Comptes rendus de l'Académie des sciences, 124: 1385–1388, 1897
- «Sur l'hydrographie souterraine et les chouruns du Dévoluy (Hautes-Alpes)», Comptes rendus de l'Académie des sciences, 124: 1170–1173, 1897
- «Sur la contamination de la source de Sauve (Gard)», Comptes rendus de l'Académie des sciences, 125: 897–900, 1897
- Martel, É.-A.; Viré, A. (1897), «Sur l'aven Armand (Lozère) (profondeur 207 m)», Comptes rendus de l'Académie des sciences, 125: 622–625
- «British Caves and Speleology», The Geographical Journal, X (5): 500–511, 1897
- Spelunca, Paris, 74
{{citation}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.ville-pontoise.fr/edouard-alfred-martel-pere-de-la-speleologie
- ↑ 5,0 5,1 5,2 GeneaStar
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas — 2009.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ E.A.Martel (1859-1938) Արխիվացված 2007-10-23 Wayback Machine
- ↑ 10,0 10,1 E.A. Martel, The Traveller, Who Almost Became an Academician Արխիվացված 2006-12-19 Wayback Machine, by Pierre-Olaf Schut
- ↑ Cuevas del Drach
- ↑ Publications from E.A.Martel Արխիվացված 2007-10-23 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мартель — создатель и проповедник спелеологии, Н.Кастере, "Моя жизнь под землёй", гл.16, М., "Мысль", 1974.
- Рождение "классической" спелеологии, В.Н. Дублянский, "Занимательная спелеология", гл.1.3, 2000.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Ալֆրեդ Մարտել» հոդվածին։ |
|